Այս գիշեր անհայտ անձինք կոտրել են Թբիլիսիի Վակե թաղամասում գտնվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակի պատուհանները: Այս մասին հայտարարել են կուսակցության անդամները` այսօր առավոտյան ժամանելով գրասենյակ:
«Միացյալ ազգային շարժման» Վակեից մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Էլենե Խոշտարիան տեղի ունեցի համար մեղադրել է իշխանություններին:
Նրա խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները փորձում են բռնություններ գործադրել ընդդիմադիրներ դեմ:
«Մենք անցած 4 տարիների ընթացքում տեսել ենք, որ նրանց հատուկ է միայն քանդելը, և ոչ թե այն, ինչ անհրաժետ է երկր զարգացման համար: Սակայն իշխանությունները պետք է հոգ տանեին բնակչության ու երկրի ապագայի մասին: Հետևաբար, սա կառավարության ձեռագիրն է»,-վստահեցրել է ընդդիմության ներկայացուցիչը:
Խոշտարիան հավաստիացրել է, որ իշխանություններն իրենց արարքներով ավելի են արագացնում առաջիկա ընտրություններում իրենց պարտությունը: