«Վրաց լեզուն շատ հարուստ է և նրանով շատ բանի կարելի է հասնել»,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նրա խոսքով լեզուն պետության բաղկացուցիչ մասն է, առանց որի միասնականություն հնարավոր չէ:
Վրացերենին նվիրված գիտաժողովին Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև Վրաստանում ապրող ազգային փոքրամասնություններին և նրանց վրաց լեզվի ուսուցման կարևորությանը:
«Մենք այն հանդուրժող երկիրն ենք, որտեղ բազում այլ ծագում ունեցող մարդիկ են ապրում, որտեղ կողք կողքի բնակվում է ադրբեջանական և հայկական ծագում ունեցող քաղաքացիներ, որտեղ մենք շատ բան ենք անում, որպեսզի իրենց մայրենի լեզվով սովորեն և չկորցնեն իրենց ավանդույթները, մշակույթը, լեզուն: Սակայն այսօր գլխավոր մարտահրավերը պետության և ինձ համար այն է, որ վրաց լեզուն նրանց համար նույնպես դառնա մայրենի լեզու, պետական լեզու և ունենան բոլոր հնարավորությունները և վրաց լեզվի իմացությամբ կարողանան դառնալ Վրաստանի լիարժեք քաղաքացի, ոչ թե խիտ բնակեցված շրջանների բնակիչներից մեկը: Սա մեծ մարտահրավեր է ինձ և բոլորի համար»,- հայտարարել է Զուրաբիշվիլին: