ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով Թբիլիսիում է։ «Ալիք մեդիայի» հաղորդմամբ, նախարարն այցելել է Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց, ծանոթացել կրթօջախի գործունեությանը, գեղարվեստական գրքեր նվիրել դպրոցի գրադարանին։ Գրադարանի աշխատակիցները երախտագիտություն հայտնելով նախարարին՝ ասել են, որ հենց մանկական գեղարվեստական գրքերի կարիք ունի գրադարանը։
Նախարարն «Ալիք մեդիային» տված հարցազրույցում անդրադարձել է այցի նպատակներին, կրթական ոլորտում երկու երկրների համագործակցությանը, Վրաստանում գործող հայկական դպրոցների խնդիրներին։ Հարցազրույցի մանրամասները կներկայացնենք առաջիկա ժամերին։
ՀՀ ԿԳ նախարարը Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցում
Posted by Aliq Media on Thursday, May 30, 2019