ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների խորհրդարանականները գարնանային նստաշրջանի շրջանակներում մայիսի 31-ից հունիսի 3-ը կհավաքվեն Սլովակիայում։
Վրաստանի խորհրդարանի տարածած տեղեկատվության համաձայն, ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեային կմասնակցեն նաև Վրաստանի խորհրդարանի անդամները:
Խորհրդարանական ասամբլեայում ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների օրենսդիրները կքննարկեն գլոբալ անվտանգության մասին, ինչպես նաև ԱՄՆ-ի և Եվրոպայի համար կարևոր քաղաքական հարցերը և առաջիկա ծրագրերը: