Վրաստանի սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն քաղաքական դեբատի ձևաչափով այսօր խորհրդարանում կհյուրընկալվեն վարչապետ Մամուկա Բախտաձեն, առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն և ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան:
Թամար Ժվանիային խորհրդարան է հրավիրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը՝ ներկայացնելու նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած խախտումների հարցով ձեռնարկած քայլերը:
Դավիթ Սերգեենկոյին խորհրդարան է հրավիրել իշխող «Վրացական երազանք» խմբակցությունը: Վերջիններիս հետաքրքրում է սոցիալական օգնության և համընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում հատկացված ծախսերը:
Ինչ վերաբերում է վարչապետ Մամուկա Բախտաձեին, նրան հարցեր է ուղարկել «Եվրոպական Վրաստան-շարժում ազատության համար» խմբակցությունը: Վարչապետը պետք է պատասխանի կուտակային կենսաթոշակային համակարգի, «Օթխոզորիա-Տատունաշվիլիի ցուցակի», նոր բանկային կանոնակարգերի, աշխատավարձերի և այլ սոցիալական հարցերի: