Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչ Եվգենի Ժուկովի հետ: Հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչը ծանոթացել է Վրաստանում բանկի ամենամյա բիզնես համաժողովի կազմակերպման հնարավորությանը: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից:
Իվանե Մաճավարիանին հյուրին շնորհակալություն է հայտնել այցի համար և մեկ անգամ ևս նշել, որ Թբիլիսիում նման լայնամասշտաբ միջոցառման անցկացումը կարևոր քայլ կլինի առկա հնարավորություններն ու բարեփոխումները դրսևորելու համար:
Հանդիպման ընթացքում Ասիական զարգացման բանկի քարտուղարության ղեկավարը դրական է գնահատել Վրաստանի ներուժը և նշել, որ երկիրը լավ հնարավորություն ունի այս համաժողովն ամենաբարձր մակարդակով հյուրընկալելու համար:
Նախարարության հաղորդմամբ, Ասիական զարգացման բանկի կառավարիչների խորհուրդին առաջիկայում կներկայացվեն Թբիլիսիի կարողությունները և վերջնական որոշում կկայացվի։