2016 թվականի ապրիլի 14-ին Թբիլիսիում ձերբակալվել էին Հայաստանի երեք և 3 Վրաստանի քաղաքացիներ։ 200 մլն դոլար արժողությամբ ռադիոակտիվ «Ուրան-238» նյութի իրացման մեղադրանքով ձերբակալվել էին Մուխտար Ցխիտիշվիլին, Թամազ Բիճիկաշվիլիին, Սալվե Մուրսանաշվիլիին, Միհրան Մովսիսյանը, Աշոտ Գորոյանը և Հայազ Հովակիմյանը։ Լրագրողների հետ զրուցի ժամանակ քննիչ Սավլե Մոթիշվիլին պատմել էր, որ «Ուրան-238» միջուկային նյութով տրանսպորտային կոնտեյներները հայտնաբերվել է մեղադրյալներից մեկի տանը:
Քրեական գործը ընթանում է Վրաստանի ՔՕ 230 հոդվածի հատանիշներով՝ ռադիոակտիվ նյութերի կամ սարքերի ապօրինի շրջանառություն, որը նախատեսում է 5-ից 10 տարի ազատազրկում: Սա թերևես ռադիոակտիվ նյութերի իրացման գործով առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում ձերբակալվում են ՀՀ քաղաքացիներ
: Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, տեղի ունեցավ դատական հերթական լսումը: Դատարան էին կանչվել իրավապահ մարմինների ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Պետական անվտանգության ծառայության հակահետախուզական վարչության հատուկ հարցերով քննիչ Սալվե Մոթիաշվիլին: Վերջինիս խոսքերով մեղադրյալներին ձերբակալել են ապրիլի 14-ին, Թբիլիսիի Կոստավա փողոցում գտնվող բնակարաններից մեկում:
Իրավապահների համար բնակարան ներխուժելու հիմք է հանդիսացել տեղեկությունը, որի համաձայն բնակարանում գտնվել է ռադիոակտիվ նյութ: Իրականացված գործողության արդյունքում, բնակարանում գտնվել է «Ուրան 238» տեսակի ռադիոակտիվ նյութ: Մինչ այդ, քրեական գործով մեղադրվողների փաստաբանը պարզաբանել էր, որ այն տեսակի ուրանը, որի վաճառքի համար մեղադրվում են Վրաստանի և Հայաստանի քաղաքացիները, օգտագործվում է ինժեներական և ավիացիոն նպատակներով:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին՝ առավոտյան ժամը 11-ին: Ալիք մեդիան կշարունակի հետևել գործի վերաբերյալ առաջիկա դատական նիստերին: Հիշեցնենք նաև, որ մեղադրյալներից մեկի՝ Աշոտ Գորոյանի համար միջնորդել է Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Մեղադրյալի փաստաբան Թեմուր Գոգսաձեյի խոսքերով, դեսպանը հանդես էր եկել Գորոյանին ազատ արձակելու միջնորդությամբ՝ նրա հանդեպ պայմանական պատժամիջոց, կամ՝ գումարային տուգանք սահմանելու ակնկալիքով: