Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին այսօր կմեկնի Ուկրաինա: Այդ մասին հայտարարել է Սաակաշվիլին:
Երեկ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին նրան վերադարձրել է քաղաքացիությունը:
Ինչպես Սաակաշվիլին է հայտարարել «Կուրիեր» թերթի հետ զրույցում, նրա քաղաքացիությունն անօրինական կերպով էին խլել:
«Նա ինձ վերադարձրեց Ուկրաինայի քաղաքացիությունը, որն ինձնից ապօրինի կերպով էին խլել, ճիշտ այնպես, ինչպես ինձ իմ երկրից ապօրինի վտարեցին: Օրվա երկրորդ կեսին կգնամ Կիև, որտեղ շատ ընկերներ ունեմ, որտեղ սովորել եմ, որտեղ ծառայում էի: Ես կօգնեմ Ուկրաինայի նոր նախագահին, շատ հետաքրքիր անձնավորությանը, ում երկար ժամանակ է ճանաչում եմ, կօգնեմ Զելենսկիին և ուկրաինացիներին», — ասել է Սաակաշվիլին: