Վրաց ադրբեջանական սահմանի վիճելի տարածքում տեղակայված վանքահամալիրի շուրջ աղմուկը շարունակվում է:
Այս անգամ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ՝ քաղաքացիական ակտիվիստներ, հոգևորականներ ու զինվորականներ շղթա կազմեցին վանական համալիրի ողջ երկայնքով՝ ևս մեկ անգամ իրենց հաստատակամությունը հայտնելով, որ Դավիթ Գարեջին վրացական է, գտնվում է վրասցական հողում։
Ցույցի կազմակերպիչներն ասում են՝ «սա նշան է, որ մենք որևէ մեկի հետ թշնամություն չենք ուզում, հատկապես մեր եղբայրների՝ կովկասցիների հետ»: Այս ակցիան նրանց խոսքով զգուշացում է ցանկացած ուժի, որը սադրելու և տարածաշրջանին հարված հասցնելու փորձեր կանի:
Հիշեցնենք՝ վանական համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի վանքը:
Տեսանյութը դիտեք այստեղ