Վրաստանի բնակչության սպառողական ծախսերի մեծ մասը՝ 37,4 տոկոսը, բաժին է ընկնում սննդամթերքին, խմիչքներին և ծխախոտային արտադրությանը, իսկ ամենաքիչը՝ 3,4 տոկոսը՝ կրթությանը: Տվյալները հրապարակել է Վրաստանի վիճակագրական ծառայությունը:
Ծախսերի բաժնում սննդամթերքին հաջորդում են ծառայությունների (ջուր, էլեկտրաէներգիա, գազ, ջեռուցում) ծախսերը, որոնց բաժին է հասնում ընդհանուր սպառողական ծախսերի 13 տոկոսը:
Ինչ վերաբերում է առողջապահությանը, ապա այս ոլորտում ծախսերը կազմում են 12,5 տոկոս: Առողջապահությանը հաջորդում է տրանսպորտը՝ 10,7 տոկոս: Մնացած ծախսերը բաշխվում են հագուստի ու կոշիկի, կենցաղային օգտագործման ապրանքների և այլ անհրաժեշտ պարագաների վրա:
Վիճակագրության համաձայն, 2018 թվականին Վրաստանի բնակչության միջին ամսական եկամուտը կազմում է 1,187.2 մլրդ լարի, ինչը 0,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: