Պաշտոնական առաջին այցով մայիսի 23-ին Վրաստան է այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդական և արտաքին գործերի նախարար Վան Ի-ն:
ԱԳՆ տեղեկատվության համաձայն, այցի շրջանակներում Չինաստանի արտգործնախարարը կհանդիպի իր վրաց գործընկեր Դավիթ Զալկալիանիին:
Պաշտոնական այցի շրջանակներում նաև հանդիպումներ են նախատեսված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: