Անկախության տոնի առթիվ Վրաստանի`«Կազբեգի», «Կարծախի», «Կարմիր կամուրջ», «Սադախլո», «Սարփի» մաքսային անցակետերը ևս զարդարվել են: Այս մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:
Գերատեսչության տվյալներով, մայիսի 26-ին նվիրված հիմնական միջոցառումն անցկացվելու է Կազբեգիի մաքսակետում:
«Հյուրերը, զբոսաշրջիկները և տեղի բնակիչները հնարավորություն կունենան տեսնելու մի շարք հետաքրքիր ցուցահանդես, որտեղ կներկայացվեն պատմական և արխիվային լուսանկարներ ու տեղեկություններ: Տեղեկատվական վահանակների միջոցով կծանոթանան Կազբեգիի շրջանի ճարտարապետական հուշարձաններին, վրացի հայտնի գործիչներին, հետաքրքիր փաստերին և իրադարձություններին», — ասված է հաղորդագրության մեջ:
Մաքսային անցակետի տարածքում կգործի նաև գրական սրճարան: