Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ Թբիլիսիի պատմական հատվածում շինարարության համար կգործեն նոր կանոններ:
Արդեն քննարկումներ են անցկացվել շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ և համաձայնություն է ձեռք բերվել։
Ըստ Կալաձեի, Հին Թբիլիսիի պատմական մասում առավելագույն զգուշություն է պետք: Քաղաքի այս հատվածի տեսքը պետք է լավ պահպանել:
«Եվրոպական յուրաքանչյուր քաղաքում, որը պատմական մաս ունի, կա նման մոտեցում և վերաբերմունք: Մոտ ապագայում մենք կունենանք շնորհանդես, որտեղ փորձագետները, շինարարական ոլորտի ներկայացուցիչները կներկայացնեն մեր տեսլականը», — ասել է Կախա Կալաձեն: