Լեհաստանը Վրաստանի ակտիվ աջակիցն է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին: Այս մասին նշվել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Լեհաստանի Սենատի մարշալ Ստանիսլավ Կառևսկու հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում են վարչապետի լրատվական ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ասպեկտները և հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Վախթանգ Մախարոբլիշվիլին, Լեհաստանի դեսպան Մարիուս Մաշկովիչը և Սենատի ներկայացուցիչները: