«Սաակաշվիլիի հետ որևէ հաջողության մասին մտածելը սինը երազանք է», — այս մասին հայտարարել է խորհրդարանի նախկին խոսնակ, «Կառուցման շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Ուսուփաշվիլին:
2016-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրացական երազանքից հեռացած Ուսուփաշվիլին իր գլխավորած ուժի հիմնական առաջադրանքը «Վրացական երազանքի» պարտությունն է համարում, իսկ ինչ վերաբերում է այդ հարցում նախկին իշխանությունների (Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժման») հետ համագործակցությանը, նա ասել, որ «Կառուցման շարժման» անդամները Սաակաշվիլիի հետ որևէ ակցիայի մասնակցել չեն պատրաստվում:
«Վերջին ակցիային, որ Սաակաշվիլիի հետ մասնակցել եմ, դա 2003 թվականի նոյեմբերին Վարդերի հեղափոխությունն էր: Դրանից հետո շուրջ 15 տարի է, նրա հետ որևէ ակցիայի չեմ մասնակցել և չեմ պատրաստվում մասնակցել», -ասել է Ուսուփաշվիլին:
Հատկանշական է, որ կիրակի օրը տեղի ունեցած Զուգդիդիի քաղաքապետի ընտրություններում պարտություն կրած Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, որ պատրաստվում է բողոքի ակցիաների կազմակերպել, ինչին Սաակաշվիլին մեծ հավանություն է տվել: