Փետրվարի 1-ին « Եվրոպա սփյուռքի համար» նախագծի շրջանակներում մեկնարկել է լավագույն լուսանկարների մրցույթ՝ Սփյուռքների Եվրոպա խորագրով: Մրցույթում հաղթող ճանաչվելու համար մասնակիցների լուսանկարներում պետք է պատկերված լինի Եվրոպայի` հայկական, հրեական, գնչուական և ասորական կյանքն ու ժառանգությունը: Ծրագիրը, ինչպես նաև մրցույթը կազմակերպվել է հայկական բարեգործական ընդհանուր միություն- Եվրոպա, «Պիրեն Ամենցա» և «Եվրամիության հրեա ուսանողներ» կազմակերպության կողմից:
Մասնակիցները լուսանկարի միջոցով պետք է ցույց տան սփյուռքի ինքնությունը խորությամբ բացահայտող որևէ պատկեր: Լուսանկարը տեղադրելով Եվրոպայի քարեզի վրա՝ մասնակիցը կստանա «GoPro» տեսախցիկ շահելու և իրենց նկարը Եվրոպայի խորհրդարանում ցուցադրելու հնարավորություն:
Լուսանկարների ներկայացման վերջնաժամկետը 2016 թվականի մարտի 31-ն է: Մրցույթը բաց է 18 տարեկանից բարձր բոլոր անձանց համար: Լուսանկարները պետք է վերբեռնել www.europeofdiasporas.eu հասցեով:
Մրցույթի նպատակն է` նպաստել Եվրոպայի սփյուռքի տեղակայմանը քարտեզի վրա: Ահավասիկ, սփյուռքի համայնքները ճանաչելի են ոչ միայն գծված քաղաքական սահմաններով, այլ նաև Եվրոպայի հասարակության մեջ ունեցած ներդրումով՝ տեսարժան վայրերով, հուշարձաններով և կարևոր անհատներով: նշված է www.europeofdiasporas.eu կայքում: