Թբիլիսիի Գլդանի թաղամասում կողոպտել են Լիբերթի բանկի մասնաճյուղը: Բանկի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ տեղում աշխատել են քրեագետ-փորձագետները, դեռևս չի հրապարակվում, թե որքան գումար է հափշտակվել:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան, երբ աշխատակիցներն արդեն բանկում էին: Վրաստանի ՆԳՆ-ը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 179֊րդ հոդվածով: