Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, հայտարարել է, որ չի ընդունում Զուգդիդիի ընտրությունների արդյունքները, որտեղ նա քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից:
Դիմելով աջակիցներին, Ռուլոֆսը հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն առաջին փուլում համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Գիորգի Շենգելիան: Ի դեպ, Nesgeorgia լրատվականը հատկանշական է համարում այն, ընտրատեղամասերը փակելուց մեկ ժամ անց արդեն իշխող կուսակցությունը Զուգդիդիում սկսել է տոնել հաղթանակը:
«Մենք դեռ չգիտենք հստակ թվերը: Իհարկե, չենք ընդունում դրանք: Ակնհայտն է, որ ընտրողների առնվազն կեսն աջակցել է մեզ: Սա շատ մեծ բանակ է, և այդ ուժը կօգտագործենք մեր պայքարի հաջորդ փուլի համար: Որովհետև հենց Զուգդիդիից է սկսվում Վրաստանի հաղթանակը»,- ասել է նախկին առաջին տիկինը: