«Վրաստանում բոլոր ընտրատեղամասերը փակվել են ժամը 20:00-ին և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Աննա Միքելաձեն:
Ըստ ԿԸՀ-ի, ընտրությունները հիմնականում խաղաղ են անցել:
«Ընտրությունների օրը հիմնականում խաղաղ է եղել: Չնայած ընտրատեղամասերից դուրս առանձին դեպքերի և իրադարձությունների, ընտրողները ազատ կարողացել են կատարել իրենց ընտրությունը», — հայտարարել է Միքելաձեն:
Այսօր բացվել էր 410 ընտրատեղամաս, որտեղ գրանցված էր ընդհանուր առմամբ 402 091 ընտրող:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի 11 մունիցիպալիտետներում անցկացվեցին քաղաքապետերի արտահերթ ու սակրեբուլոների միջանկյալ ընտրություններ: