Թբիլիսիի ու Վրաստանի այլ քաղաքների փողոցներն այս գիշեր լի են թանգարանասեր հասարակությամբ: «Արի գիշերը թանգարան»՝ սա է մայիսի 18-ին թանգարանային գիշերվա խորագիրը: 1997 թվականից ի վեր ամբողջ աշխարհում այս օրը մինչև կեսգիշեր բոլոր թանգարանների դռներն անվճար բացվում են այցելուներիի համար, Վրաստանը միջազգային ակցիային միացել է 2015 թվականից:
Նախագիծն իրականացվում է Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM Georgia-ի, ինչպես նաև Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Կրթական ծրագրեր, դասախոսություններ, ճանաչողական խաղեր, ներկայացումներ. կազմակերպիչներն այցելուներին հագեցած ծրագիր էին առաջարկել:
Հատկանշական է, որ Վրաստանի ազգային թանգարանում ներկայացված էին նաև ազգությամբ հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի կտավները: