Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Հելսինկիում կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված ԱԳ նախարարների հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուին:
Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ, հանդիպմանը նախարարները ևս մեկ անգամ հաստատել են երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել հետագա համագործակցության խորացմանը: Այս առումով ևս մեկ անգամ ընդգծվել է երկու երկրների միջև առկա ռազմավարական գործընկերության խորհրդի կարևորությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ, նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում տեղի կունենա Վրաստան-Թուրքիա համատեղ առևտրատնտեսական հանձնաժողովի այսպես կոչված JETCO-ի առաջին նիստը: