Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովը Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացման հարցն ուսումնասիրելու է սեպտեմբերի 5-ին: Ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ Եվրամիութունը Վրաստանի քաղաքացիներին՝ Միության անդամ պետություններ ազատ մուտքի հնարավորություն կընձեռնի 2017-ի հունվարից: Չնայած քաղաքական իրավիճակով պայմանավորված` այս ժամկետը հնարավոր է նորից երկարաձգվի: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ ամռանն էր սպասվում վիզայի ազատականացում, սակայն դեմ արտահայտվեցին Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան:
Այժմ արդեն, Վրաստանի իշխանությունները խուսափում են կոնկրետ ժամկետների մասին խոսել, չնայած համոզված են, որ մոտ ապագայում հարցը դրական լուծում է ստանալու: Եթե Եվրախորհրդարանը հավանություն տա օրինագծին, Վրաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձ կարող է մուտք գործել Շենգենյան գոտու երկրներ՝ տարվա կտրվածքով 90-ից 180 օր ժամկետով: