Մայիսի 26-ին, Վրաստանի անկախության օրվա առթիվ, տեղական ժամանակով 17:10-ին երկրով մեկ հնչելու է Վրաստանի հիմնը:
Սա այն ժամն է, երբ Նոի Ջորդանիան 1918 թվականին շնորհավորել է ժողովրդին՝ Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության ստեղծման կապակցությամբ ու ստորագրել համապատասխան ակտը:
Ինչպես հաղորդում են տոնական միջոցառումների կազմակերպիչները, պետական օրհներգը հնչելու է հրապարակներում, հանրային տրանսպորտում, այդ թվում նաև ավտոբուսներում ու գնացքներում:
Կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին մայիսի 26-ին հավաքվել երկրի գլխավոր հրապարակներում ու 17:10-ին կատարել հիմնը: