Վերջին շրջանում զբոսաշրջիկները սկսել են Վրաստանում ճանապարհորդության ընթացքում քիչ ծախսել:
2019 թվականի առաջին քառորդում օտարերկրացիները Վրաստանում ընդհանուր առմամբ 1,2 մլրդ. լարի են ծախսել (մոտ 440 հազար դոլար): Այս գումարի ամենամեծ մասն ուղղվել է կեցությանը, ինչպես նաև սնունդին ու խմիչքին: Սա՝ ըստ Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալների: Ընդորում նկատվում է այցելուների ընդհանուր ծախսերի կրճատում՝ 15,2%-ով, համեմատած 2018-ի հունվար-մարտ ընթացքի հետ:
Օտարերկրացիների ծախսերը
Ուտելիք-խմիչք | 310,5 մլն. լարի | 26,2% |
Կեցություն | 305,3 մլն. լարի | 25,7% |
Զվարճանքներ | 220,2 մլն. լարի | 18,6% |
Գնումներ | 156,5 մլն. լարի | 13,2% |
Օգտագործման պարագաներ | 89,2 մլն. լարի | 7,5% |
Տեղական տրանսպորտ | 86 մլն. լարի | 7,3% |
Արժեքավոր իրեր | 1 մլն. լարի | 0,1% |
Այլ ծախսեր | 17,6մլն. լարի | 1,5% |
Ընդհանուր ծախսեր | 1 186,4 մլն. լարի | 100% |
Վրաստան ամենից հաճախ այցելում են հարևան երկրներից, Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան: Ընդորում՝ նկատվում է Ռուսաստանի զբոսաշրջիկների թվի քառակի աճ:
Կառավարությունը հույս ունի, որ 2025-ին երկիր ամեն տարի կայցելի 11 միլիոն օտարերկրացի, կանխատեսվում է զբոսաշրջությունից եկամտի աճ՝ 6,7 միլիարդ դոլարով:
2018-ին օտարերկյա այցելուների թիվը հասել է 8,7 միլիոնով: