2020-2022 թվականներին Թբիլիիի մետրոպոլիտենը ձեռք կբերի ևս 40 վագոն, որը 40 մլն եվրոյով քաղաքային իշխանությունները կգնեն ավստրիական կազմակերպությունից:
Քաղաքապետ Կախա Կալաձեն կառավարության նիստում հայտարարել է, որ մետրոյի գործող վագոնները ձեռք են բերվել 1975-ին և մի քանի տարի անց սպառվում է դրանց օգտագործման ժամկետը:
«Գիտեք, որ 2018-2019 թվականներին 100 մլն լարի է ծախսվել վագոնների վերանորոգման համար: Այս ծրագրի շրջանակներում ավելացրել ենք արդեն 8 նոր կազմ, ևս 4-ը կավելանա սեպտեմբերին»,- ասել է Կալաձեն:
Ինչ վերաբերում է մետրոյի կայարանների վերանորոգմանը, Թբիլիսիի փոխքաղաքապետ Իրակլի Խմալաձեի խոսքով, այս փուլում ընթանում է շինարարական կայունության ուսումնասիրություն, ինչի արդյունքում միայն կիրականանա նախագծի կազմումը:
Շրջանառվում է նաև Թբիլիսին Ռուսթավի քաղաքին կապող ցանցի ավելացման հարցը: Արդյոք այս նախագիծը կյանքի կկոչվի, պարզ կդառնա 15 ամիս անց: