Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային բաժնի տեղեկատվությամբ, Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի 16 կիլոմետրանոց հատվածում (77կմ-92կմ) ընթանում են վերանորոգման աշխատանքներ:
Ծրագրի շրջանակներում կվերանորոգվեն 16 կիլոմետրանոց հատվածում առկա արհեստական շինությունները, կկառուցվեն մայթեր, բնակիչների բակերի մուտքերը և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Վերականգնվող հատվածը անցնում է այնպիսի խիտ բնակեցված գյուղերով, ինչպիսին են Տբեթին, Սամեբան, Գանթիադին, Սաղրդիոնը և Այազման:
Ծրագիրը ֆինանսավորվում է պետական բյուջեից, պայմանագրային արժեքը կազմում է 13 795 800 լարի: Աշխատանքները սկսվել են 2018 թվականի հուլիսին և կավարտվեն 2019 թվականի նոյեմբերին: