Թբիլիսիի հին թաղամասերում հավանական է արգելվի երթևեկը

Թբիլիսիի հին թաղամասերում, հնարավոր է, արգելվի ավտոմեքենաների երթևեկը: Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի պաշտպանության և բնական ռեսուրսների կոմիտեի կողմից Թբիլիսիում օդի վիճակի մասին հրապարակված թեմատիկ հետազոտության եզրակացությունում:

«Թբիլիսիի հին թաղամասերում, օրինակ Սոլոլակում, որոնք աչքի են ընկնում ինտենսիվ բնակավայրերով, մշակութային ժառանգության արձաններով և խցանումներով, ինչպես նաև գրավիչ են զբոսաշրջիկների համար, կարգելվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Բացառություն կարող են լինել միայն տեղի բնաչության հիբրիդային և էլեկտրատրանսպորտային միջոցները»,- ասված է զեկույցում:

Զեկույցի համաձայն, սրա արդյունքում կբարելավվի ոչ միայն օդի վիճակը, այլ կազատվեն ավտոկայանատեղիների տարածքները: Արդյունքում հետիոտների համար կավելանա տարածք, կզարգանա սրճարանային ու ռեստորանային ցանցը, կավելանա զբոսաշրջիկների հոսքը: