«Հանրապետական» կուսակցության շարքերը լքած անդամները խորհրդարանական ընտրություններում աջակցելու են «Վրացական երազանք»-ին: Այս մասին գրում է «interpressnews» լրատվականը` հիշեցնելով, որ օգօստոսի 30-ին կուսակցությանը հրաժեշտ տվեց 35 անդամ:
Այս փաստը, սակայն, զարմացրել է նախորդ խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք»-ի ըտրացուցակով պատգամավոր ընտրված, այսօր նոր կուսակցությամբ («Միասնական Վրաստանի համար») ընտրություններին մասնակցող Թամազ Մեճիաուրիին:
«Չէի կարծում, որ Հանրապետականները այսքան անդամ կարող էին ունենալ»,-այսպես է Մեճիաուրին «interpressnews»-ի հետ զրույցում մեկնաբանել 35 անդամների «Հանրապետական» կուսակցությունից հեռանալու մասին լուրը: