NAEC-ի նախկին ղեկավարը «Վրացական երազանքում» է աշխատում

Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի նախկին ղեկավար Մայա Միմինոշվիլին աշխատանքը շարունակում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունում:

Առկա տեղեկատվության համաձայն, Միմինոշվիլին արդեն մեկ ամիս է համակարգում է կուսակցության նոր անդամների ընտրման հարցը:

Սա հաստատել է նաև կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն:

«Մայան աշխատում է կուսակցությունում, ինչ վերաբերում է կադրեր ընտրելուն, այդ որոշումը կայացնում է կուսակցության քաղխորհուրդը»- ասել է Կալաձեն: