Այսօր` մայիսի 9-ին, երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ ունեցած հաղթանակի օրվանից անցել է 74 տարի:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը Թբիլիսիում ավանդույթի համաձայն նշվում է Վակեի հաղթանակի այգում, որտեղ այցելում են քաղաքական, հասարակական դեմքերը, քաղաքացիները և ծաղիկներ դնում անհայտ զինվորի գերեզմանին:
Վետերանները գումարային օգնություն կստանան: Համապատասխան հրաման տվել է Վրաստանի վարչապետը:
Ֆաշիզմի դեմ հաղթանակին նվիրված միջոցառմանը 600 լարիի չափով գումարային պարգև կստանան Վրաստանի շրջանների 300 վետերանները: Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքները կստանան գումարային պարգև` 300 լարիի չափով:
Հատկանշական է, որ այսօր Վրաստանի մայրաքաղաքում և շրջաններում անմահ գնդի և դրա հակաակցիաներն են անցկացվում:
Ակցիաներից ուղիղ միացումներ այստեղ՝