Վրաստանի Նախկին վարչապետ՝ Բիձինա Իվանիշվիլին ներկա է գտնվել Ցիխիսձիրիում ծառերի վերատնկման աշխատանքներին: «Interpressnews»-ը տեղեկացնում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Ցիխիսձիրիում փոքր վեճի է բռնկվել «Միացյալ Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների հետ: «Միացյալ Ազգային շարժման» անդամները Բիձինա Իվանիշվիլիից պահանջել են ծառերի այլ տարածք տեղափոխելու աշխատանքները դադարեցնել և նախկին վարչապետին խորհուրդտվել, որպեսզի այն ֆինանսական միջոցները, որոնք նա ծառ տեղափոխելու համար է օգտագործում, Վրաստան նոր տնկիներ բերելու համար օգտագործի:
Այս պահանջին ի պատասխան Բիձինա Իվնիշվիլին ասել է, որ նրանք իրավունք չունեն թելադրել իրեն, թե որտեղ ինչ պիտի է անի: Իր խոսքերով` նա անձամբ կհետաքրքրվի` արդյո՞ք օրենքի համաձայն է ընթանում ծառերի տեղափոխության գործընթացը, թե ոչ:
«Ես մեծ կասկածներ ունեմ, որ բոլոր փաստաթղթերը գոյություն ունեն, այդ պատճառով պետք է ևս մեկ անգամ ստուգեմ, իսկ համապատասխան փաստաթղթերի բացակայության պարագայում աշխատանքները կդադարեցվեն»,- հայտարարել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին,- Բնությունը աղտոտված չի մնա: Մեկ ծառի փոխարեն ամենաքիչը 10-ը կտնկենք, և սրանով այգուց ոչինչ չի պակասի»,- հավելել է Իվանիշվիլին:
«Netgazeti»-ի հետ զրույցում «Միացյալ ազգային շարժման»` Բաթումիի կազմակերպության անդամ Գելա Դեկանաձեի խոսքով` իրենց բողոքի ցույցը արդյունավետ էր. «Մեր բողոքի ցույցը արդյունք ունեցավ. Իվանիշվիլին կանգնեցրել է շինարարական աշխատանքները, մինչև բոլոր փաստաթղթերը ներկայացված կլինեն: Այս փուլում սա այն է, ինչ մենք պահանջում էինք»: Գելա Դեկանաձեն նշել է, որ Ցիխիսձիրիում էին գտնվում «Միացյալ ազգային շարժման» ակտիվիստներ, Ոստիկանության ղեկավար կազմը, Քոբուլեթիի քաղաքային խորհրդի նախագահը և մարզպետը:
Նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, Աջարիայի կառավարության N431 հրամանագրով, որը ստորագրել է վարչակազմի ղեկավար Արչիլ Խաբաձեն, «Զիմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերպությունը 6200 լարի է ստացել մեկ միավոր կակաչ ծառ (l.irliodendrontulipifera) և 2 միավոր ճահճային ծառատեսակ Կապարիսիի ձեռք բերելու համար:
Վերոնշյալ բուսատեսակները «Զիմո» ընկերությանը փոխանցվել է Օզուրգեթիի տարածքում ընթացիկ մասշտաբային աշխատանքներին աջակցելու նպատակով, որոնք երկրի և այս շրջանի համար զարգացման կարևոր բաղադրիչ են համարվում- գրված է Աջարիայի կառավարության կողմից~ այս տարվա հունվարին տարածած պաշտոնական տեղեկատվությունում;