Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայում՝ բնակելի շենքի հարակից տարածքում սողանք է տեղի ունեցել: Ըստ քաղաքապետարանի, բնակչության համար ստեղծված վտանգի պատճառով նրանց տարհանել են շենքից:
Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համապատասխան ծառայությունները աշխատում են դեպքի վայրում, ստուգվում է շինության սեյսմակայունությունն ու անվտանգությունը, որից հետո միայն որոշում կկայացվի բնակիչներին շենք թողնելու մասին:
Այն հատվածում, որտեղ հողը փլուզվել է, շինարարություն է ընթանում, թեև քաղաքապետարանից հայտնում են, որ դեռ մի քանի ամիս առաջ քաղաքապետ Կախա Կալաձեն աշխատանքները դադարեցնելու հրահանգ է տվել: