Վրաց Ուղղափառ եկեղեցին մայիսի 6-ին նշում է ամենանշանակալի սրբերից մեկի՝ Սուրբ Գևորգի տոնը՝ «Գիորգոբան»։
Երկրի բոլոր գործող եկեղեցիներում այսօր տոնական պատարագ է մատուցվել։
Վրաց Ուղղափառ եկեղեցին տարվա ընթացքում տոնը նշում է երկու անգամ՝ մայիսի 6-ին (գլխատման օր) և նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր)։ Հատկանշական է, որ նոյեմբերի 23-ը պետական տոնի կարգավիճակ ունի, համարվում է ոչ աշխատանքային, այդ օրը նշվում է նաև իբրև Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդանիստ Սբ․ Երրորդություն (Սամեբա) մայր տաճարի օր։
Սուրբ Գևորգը դարձել է քաջության խորհրդանիշը, ամենասիրված սրբերից մեկը, որ համարվում է վրաց ազգի ապաշտպանը։