Վրաստանում մեկնարկել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները. տոնական տրամադրությամբ եվրոպական օրերը սկսվեցին Թբիլիսիի Րիկղե այգում:
Ինչպես տեղեկացնում են ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնից, հատուկ այդ օրվա համար Թբիլիսիի կենտրոնում տարբեր տեղեկատվական և ժամանցային միջոցառումներ են անցկացվել:
Բացի այդ, «Եվրագյուղում» առանց վիզայի ուղևորության մասին ներկայացում է տեղի ունեցել: Ներկայացման մասնակիցները մանրամասն տեղեկատվություն են ստացել առանց վիզայի` Շենգեն գոտում ճանապարհորդելու մասին:
Եվրոպական օրերը կշարունակվեն մինչև մայիսի վերջ: Այս տարի արդեն Վրաստանում 7-րդ անգամ է նշվում տոնը` ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի և արտգործնախարարության կազմակերպմամբ:
Եվոպայի օերի նպատակը ԵՄ-Վրաստանի հարաբերությունների զարգացումն է, ընթացիկ ինտեգրման գործընթացի մասին Վրաստանի քաղաքացիներին տեղեկացնելը: