«Իվանիշվիլին նախագահի գրասենյակ անշունչ առարկա է մտցրել՝ քաղաքացի Զուրաբիշվիլին ոչ ինտելեկտ ունի, ոչ կրթություն, ոչ էլ զսպվածություն, որպեսզի չխոսի այն բանի մասին, ինչից պատկերացում չունի»,- այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն:
Նա անդրադարձել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հայտարարությանը, որը վերաբերում է Վրաստանում ամերիկյան բազաների կառուցմանը:
«Ասել, թե Զուրաբիշվիլիի հայտարարությունները Վրաստանում որևէ մեկին անհանգստացնում են, սուտ կլինի, բայց պատկերացրեք, թե այն որոշներին որքանով է անհանգստացնում Վրաստանի սահմաններից դուրս: Ցավալին այն է, որ Իվանիշվիլին նախագահական մտցրեց անշունչ մի առարկա, որի հայտարարությունների համար մենք ստիպված ենք պատասխանատվություն կրել»,- հայտարարել է Վաշաձեն՝ հավելելով, որ ցավոք ԱՄՆ-ը ոչ մի ծրագիր չունի Վրաստանում ռազմական բազա բացելու, ուստի ըստ նրա, անհրաժեշտություն չկար այս թեմայով անմտածված հայտարարություններ անել: