Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն վստահ է, որ մինչ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները «Վրացական երազանքը» խորհրդարանում կպահպանի մեծամասնության կարգավիճակը:
Լրագրողները Թալակվաձեից հետաքրքրվել են, թե արդյոք մեծամասնության այլ անդամներ ևս կհեռանան կուսակցությունից, ինչպես հեռացել է պատգամավոր Լևան Կոբերիձեն: Թալակվաձեն պատասխանել է, որ Կոբերիձեի որոշումը սպասելի է եղել:
«Կարծում են՝ նախորդ քվեարկություններից և նիստերից Լևանի դիրքորոշումը հայտնի էր հասարակության համար: Այդ պատճառով այստեղ սենսացիա չեմ տեսնում: Նա բացատրել է իր որոշումը: Ինչ վերաբերում է քաղաքական շահարկումներին, որոնք արդեն 2 տարի է լսում ենք ընդդիմությունից, թե մեծամասնությունը մասնատվում է, սուտ է: Իրականում փոքրամասնությունն է մասնատվել խորհրդարանում»,- հավելել է Թալակվաձեն: