Վրաստանի խորհրդարանի «Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր Գիգա Բոկերիան հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությունը ամերիկյան բազայի մասին՝ վնասակար է երկրի համար:
«Զուրաբիշվիլիի Վրաստանի նախագահի կարգավիճակը սպառնալիք է Վրաստանի ազգային շահերի դեմ», — այսպես է արտահայտվել Բոկերին՝ մեկնաբանելով Զուրաբիշվիլիի հայտարարությունը և հավելել, որ այլ խոսքեր չի գտնում այն մեկնաբանելու համար:
Նշենք նաև, որ Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգաշվիլին հայտարարել է, որ ամերիկյան բազայի հարցը չի քննարկվում:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցանկալի չի համարում Վրաստանում ամերիկյան բազայի կառուցումը:
«Ամերիկայի Ձայնին» տված հարցազրույցում Զուրաբիշվիլին նշել է, որ պետք չէ անել քայլեր, որոնք կարող են որպես սադրանք ընկալվել:
Այս թեմայով ավելին՝ Վրաստանի նախագահը դեմ է երկրում ամերիկյան բազաների կառուցմանը