Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիա Ժորժոլիանին դիմել է խորհրդարանին՝ մայիսի 1-ը ոչ աշխատանքային օր հայտարարելու նախաձեռնությամբ: Պատգամավորը նշել է, որ նախաձեռնությունն արդեն ներկայացրել է խորհրդարանին:
«Մեր նախաձեռնությունը ենթադրում է, որ մայիսի 1-ը կհայտարարվի որպես հանգստյան օր, քանի որ շատ եվրոպական երկրներում այդպես է: Սա միջազգային համերաշխության և աշխատողների հարգանքի օրն է», — ասել է Ժորժոլիանին:
Պատգամավորը նաև հույս է հայտնել, որ հասարակությունը նույնպես իր աջակցությունը կհայտնի այս նախաձեռնությանը, ինչն էլ ազդեցություն կունենա դրա ընդունման հարցում: