Վենեսուելայում զարգացող իրադարձությունների հետ կապված Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել.
«Մենք Վենեսուելայի ժողովրդի կողքին ենք, ովքեր համարձակորեն պաշտպանում և պայքարում են ժողովրդավարության և ազատության համար», — գրել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ԽուաՆ Գուաիդոն հայտարարել է Նիկոլաս Մադուրոյի դեմ պայքարի մասին և զինված ուժերին աջակցության կոչ արել: Գուաիդոյի հայտարարությունից հետո մայրաքաղաքում սկսվել են ցույցեր: Լարվածությունն այս պահին էլ չի մարում, դեպքերը զարգանում են մայրաքաղաք Կարակասում գտնվող ռազմաբազայի մերձակայքում:
Ապրիլի 30-ին Վենեսուելայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե զինված ուժերը հավատարիմ են Մադուրոյին: Վերջինիս աջակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Թուրքիան և Կուբան: