«Ճտերին կհաշվենք մայիսի 19-ին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն` անդրադառնալով 2019 թվականի մայիսի 19-ին կայանալիք միջանկյալ ընտրություններին:
Կոբախիձեն նաև անդրադարձել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության այն հայտարարությանը, որով վերջիններս պնդում են, թե «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խախտել է իրենց թեկնածուին աջակցելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը: Խորհրդարանի խոսնակն ասել է, որ «Վրացական երազանքի» խնդիրն է այս երկու կուսակցություններին հաղթել ընտրություններում:
«Մեր խնդիրն է, որ երկուսին էլ հաղթենք՝ ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին: Ուստի, մենք ճտերին կհաշվենք մայիսի 19-ին»,- հայտարարել է Կոբախիձեն: