«Գործընկերության հիմնադրամ»-ի հաշվին նոր մեքենաներ

48008«Грузияonline»  լրատվականը գրում է, որ «Գործընկերության հիմնադրամը»  Վրաստանի ազգային անվտանգության                                                             ծառայությանը 102 մեքենա է նվիրել:Փոխվարչապետ Կախա Կալաձեն վստահեցնում է, որ սա արվել է ահաբեկչության` ավելացող սպառնալիքների դեմ պայքարելու նպատակով: Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնավարման վերջին օրերին ստորագրել է կառավարական ավտոպարկի նորացման ամենամեծ ծրագրի հրամանը, ըստ որի` «Գործընկերության հիմնադրամ»-ին հանձնարարվել էր Ազգային անվտանգության ծառայությանը 102 մեքենա տրամադրել:

«Մեքենաների ձեռբերման անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում տարբեր ուղղություններով ավելացող ահաբեկչական վտանգներով»:  Փոխվարչապետը չի խոսել այն մասին, թե հնարավոր չէր արդյոք` մեքենաները ձեռք բերել պետական բյուջեի միջոցներից: Երկրի 36 միլիոնանոց բյուջեից ոչ մի թեթրի չի ծախսվել, իսկ բյուրոկրատական ծախսերն աճել են 2 միլիոն դոլարով:

«Գործընկերության հիմնադրամ»-ի գործունեության նպատակը կառավարության ծախսերը հոգալը չէ. 2011-ին հիմնադրամը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի արդյունավետ կառավարվեն պետական կառավարման համակարգի գերատեսչությունները, և ստացված եկամուտի հաշվինֆինանսավորվեն զարգացման ծրագրեր: Իսկ երբ կառավարությունը սեփական ծախսերն է հոգում, հիմնադրամը զրկվում է ֆինանսական միջոցներից, որոնք կարող էին որևէ ադյունավետ նախաձեռնության ֆինանսավորման համար օգտագործվել, — գրում է պարբերականը և հավելում, որ սա 2015-ին ավտոմեքենաների ձեռբերման միակ դեպքը չէ. Նախորդ տարի ֆինանսերի նախարարւթյունը ձեռք էր բերել 67 միավորմակնիշի ավտոմեքենաներ:

Հիշեցնենք, որ «Գործընկերության հիմնադրամ»-ի  հիմնական մասնակիցներն են Վրաստանի երկաթուղային ընկերությունը,  Գազի և նավթի կորպորացիան, Վրաստանի պետական էներգոհամակարգը, որոնք հիմնադրամում են ներգրավված 100 տոկոսով, ինչպես նաեւ էլեկտրաէնրգիայի մատակարար ‘’Թելասի’’ ընկերությունը` 24,5  տոկոսով:

 

Թողնել պատասխան