Վրաստանի նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին ժամանակից շուտ բանտից ազատ արձակման վերաբերյալ պահանջը չի բավարարվել: Այս մասին հայտարարել են հատուկ քրեակատարողական ծառայությունից:
Գերատեսչության տեղեկատվությամբ, հանձնաժողովը Մերաբիշվիլիի գործը քննել է ապրիլի 11-ին և ժամանակից շուտ ազատ արձակման վերաբերյալ բացասական որոշում կայացրել:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին ձերբակալել են 2013 թվականի մայիսին: Նրա կալանավայրում մնալու ժամկետը լրանում է 2020 թվականի փետրվարի 21-ին:
Նախկին իշխանությունների ազդեցիկ պաշտոնյան մեղադրվում է ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու և յուրացնելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։