Տարիներ շարունակ Վրաստանում ապրող հայերն ապրիլի քսանչորսին Թբիլիսիում Թուրքիայի դեպանատան մոտ գտնվող պուրակում «Պահանջում ու հատուցում» խորագրով բողոքի ակիցա են իրականացնում։
Սակայն այս տարի, ինչպես արդեն հայտնել ենք, հայ համայնքի ցույցից առաջ արդեն ազգությամբ թուրք երեխաների ցուցահանդես է կազմակերպել և տոնական միջոցառում է անցկացնում:
Հենց այդ պատճառով էլ վիրահայ համայնքի և «Աթաթուրքի ցուցահանդեսի» միջև Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ պատնեշ կառուցելով, փակել են պուրակի հիմնական տարածքը:
Տեսանյութում հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը վիճում է իրավապահի հետ՝ պահանջելով տարածք տրամադրել ցույցն անցկացնելու համար, քանի որ հատկացված տարածքը շատ քիչ է:
Թբիլիսիում տեղի ունեցող իրադարձություններին կարող եք հետևել «Ալիք մեդիայի» ուղիղ միացմամբ՝
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև ցույց՝ հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով
Posted by Aliq Media on Wednesday, April 24, 2019
Ապրիլի 24-ը Թբիլիսիում
Posted by Aliq Media on Wednesday, April 24, 2019