Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջև, Վրաստանի հայ համայնքի բողոքի ցույցից առաջ տոնական միջոցառում է անցկացվում։ Հնչում են մանկական երգեր, Աթաթուրքի նկարներով ցուցահանդես:
«Ալիք մեդիայի» հետ զրույցում Վրաստանում Թուրքիայի դեսպան Փատմա Ջերեն Յազգանն ասել է, թե այս օրը Թուրքիայում նշում են երեխաների տոնը և նրանք որոշել են Վրաստանում էլ նշել այս օրը։
«Ապրիլի 23-ը Թուրքիայում երեխաների օրն է և այս միջոցառումը նախատեսված է եղել ամիսներ առաջ։ Ես ուզում եմ իմ ուղերձը հղել բոլորին՝ այդ թվում հայ ընկերներին, երեխաները մեր ապագան են և նրանք խաղաղության կարիք ունեն։ Սա խաղաղության ուղերձ է և այս միջոցառումանը կհնչեն ինչպես թուրքական, այնպես էլ հայկական, վրացական, ադրբեջանական երգեր»,-ասում է դեսպանը։
Հատկանշական է, որ նման միջոցառում այս տարիների ընթացքում երբեք չի անցկացվել։
Հիշեցնենք, որ այսօր, ժամը 14:00-ին Վրաստանի հայ համայնքի կողմից Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց է անցկացվելու՝ ճանաչման ու հատուցման պահանջով:
Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առջեւ…
Posted by Aliq Media on Wednesday, April 24, 2019