Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է ապրիլի 21-ին Պանկիսի կիրճում տեղի ունեցած իրադարձություններին և հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր խախտել են օրենքը, հարձակվել կամ դիմադրել են ոստիկանությանը, պատասխան կտան:
Ինչ վերաբերում է Պանկիսիում բողոքի պատճառ դարձած ՀԷԿ-ի կառուցմանը, Կոբախիձեն նշել է, որ որևէ նախագիծ մեկնարկելուց առաջ բնակչությունը պետք է նախապես իրազեկվի:
«Կարևոր է շփվել մարդկանց հետ, որ հետագայում չլինի այն, ինչ մենք տեսանք Պանկիսիում: Կարևոր է նաև, որ մարդկանց հետ խոսենք կոնկրետ նախագծերի մասին, որպեսզի գործն այսքան չբարդանա», — հայտարարել է Կոբախիձեն:
Հիշեցնենք՝ ապրիլի 21-ին, առավոտյան Պանկիսիի մոտ 50 բնակիչ՝ փորձել են խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ է մոբիլիզացրել տարածքում, որից հետո տեղի է ունեցել բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել: Քաղաքացիներն էլ քարեր են նետել, որից էլ տասնյակ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ են վնասվել:
Ավելին այստեղ՝ Բախումներ Պանկիսիում։