Սահմանադրական դատարանը պատասխանել է Կոբախիձեի մեղադրանքներին

«Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության  քարտուղարը գտնում է, որ Սահմանադրական դատարանի անունից  նախօրեին տարածված հայտարարությանը դատարանի ոչ բոլոր դատավորներն են միացել: Իրակլի Կոբախիձեն համոզված է, որ այս հայտարարության հետ կապված որեւէ խորհրդակցություն դատարանում չի եղել, իսկ այդ հայտարարությունում բերված յուրաքանչյուր արտահայտություն բացահայտ սուտ է։ «Առաջին հերթին անհասկանալի է, թե ինչ է նշանակում դատարանի հայտարարություն: Համոզված եմ, որ ոչ մի խորհրդակցություն դատավորների կողմից չի եղել: Սա առաջին սուտն է, որ հայտարարել են Պապուաշվիլին և իր կուսակցության անդամ դատավորները: Ստի վրա են կառուցված հայտարարությունում հնչող  բոլոր արտահայտությունները: Այնտեղ խոսվում է նիստի նշանակման մասին:  Նիստը նշանակված էր օգոստոսի 23-ին, որը Պապուաշվիլիի մեղքով տեղի չունեցավ և դրանից հետո ինքը նոր նիստ նշանակեց: Եւս  մեկ սուտ վիճակագրության հետ կապված: Հայտարարությունում ասված է, որ մինչև 2012 թվականը շատ ավելի շատ հայց է բավարարվել, քան՝ մերժվել: Սա բացահայտ սուտ է: Ցավալի է, որ մարդը, ով Սահմանադրական դատարանի նախագահ է, հրաժարվեց մասնագիտական և մարդկային արժանապատվությունից: Ես չգիտեմ, թե 9-ից 5 դատավոր ինչպես  կարող է այսպիսի  ստի տակ  ստորագրել»,֊ ասել   է  Կոբախիձեն:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի մամուլի  ծառայությունը նախօրեին  հայտարարություն էր տարածել, որում  ասված էր, որ Իրակլի Կոբախիձեն տիրապետում է այնպիսի մանրամասների ,որոնք իրավունք ունեն իմանալ միայն   միայն սահմանադրական դատարանի դատավորները:Հայտարարության համաձայն` Իրակլի Կոբախիձեն չի խուսափում միջամտել դատական գործընթացին:

«Կոբախիձեն հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի նախագահը միակողմանի է  նշանակել այսպես կոչված Ուգուլավա-հաղորդալարերի գործով նիստը: Նիստի նշանակման մասին խորհրդակցություններ կարող են ունենալ միայն դատավորները: Կոբախիձեն չի տիրապետում այս տեղեկությանը: Այսպիսով պարզ չէ, թե որտեղից կարող է տեղյակ լինել «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարը` նիստը նշանակվել է միակողմանի` դատարանի նախագահի կողմից, թե դատավորների խորհրդակցության արդյունքում:  Նշված հայտարարությունը մեկ անգամ ևս հաստատում է, որ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղարը չի խուսափում միջամտել դատական գործընթացին:

Կոբախիձեն նաև նշել է ,որ սահմանադրական դատարանը 2012 թվականին քաղաքական դրդապատճառներով կառավարության օգտին  որոշումներ է կայացրել: Առաջարկում ենք Կոբախիձեին ներկայացնել այն որոշումները, որոնք իր կարծիքով եղել են առանց փաստարկի և ծառայում էր կառավարության շահերին:  Որչպես սահմանադրագետ նա պետք է լավ  իմանա, որ 2012 թվականից այս կողմ  կայացված որոշումների մեծ մասը ընդունվել է հօգուտ հայցվորների: Առողջ մտածելակերպից զուրկ է Կոբախիձեի կարծիքն այն մասին,  որ 2012 թվականից հետո Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների մեծ  մասը ակնարկում է դատարանի քաղաքականացվածությունը: Հատկանշական է, որ մինչև 2012 թվականը եւ դրանից հետո Սահմանադրական դատարան  մտած հայցերի թվաքանակը եռապատկվել է, համպատասխանաբար մեծացել են դրանց  քննարկման և լուծման տեմպերը, ինչպես նաեւ ընդունած որոշումների քանակը» ,- նշված է Սահմանադրական դատարանի հայտարարությունում:

Թողնել պատասխան