Եվրամիությունը ակնկալում է, որ 2016թ․ հոկտեմբերի 8-ին տեղի կունենան ազատ եւ արդար ընտրություններ: Այս մասին օգոստոսի 28-ին, վրաստանյան այցի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ, եվրապատգամավոր Դեյվիդ Մակալիստերը: Նրա խոսքով, 2016 թ․-ը Վրաստանում նշանավորվելու է խորհրդարանական ընտրություններով:
Սրա հետ մեկտեղ, Մակալիստերն իր աջակցությունն է հայտնել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը եւ մաղթել հաջողություն` ընտրությունների ժամանակ.«Մենք Եվրախորհրդարանանում ուզում ենք եւ սպասում, որ կանցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ: Որպես Եվրոպայի Ժողովրդական կուսակցության անդամ եւ փոխնախագահ, հաջողություն եմ մաղթում իմ ընկեր եւ գործընկեր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, ինչպես նաև մաղթում եմ Վրաստանին շարունակել բարեփոխումները»,- հայտարարել է Մակալիստերը:
Նրա խոսքով, Վրաստանին հարկավոր են բարեփոխումներ տարբեր ուղղություններով. « Շատ կարեւոր են բարեփոխումները տնտեսության բնագավառում։, ինչպես նաեւ պաշտպանության, անվտանգության եւ արտաքին քաղաքականության ուղղություններով: Ուզում եմ կիսվել ձեզ հետ այն տպավորություններով, որ ունեցա Գորիում: Վրաստանն ունի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության իրավունք: Մենք` եվրոպացիներս, ձեր կողքին ենք, երբ Ռուսաստանը խախտում է միջազգային իրավունքը: Վրաստանն արդեն 25 տարի է անկախ է, կանգնած է կայուն ժողովրդավարացման ճանապարհին եւ դրա համար հարկավոր է իրավունքի գերակայություն, անկախ ԶԼՄ-ներ եւ բազմակարծություն»,- հայտարարել է Մակալիստերը:
Մակալիստերը խոսել է նաեւ Վրաստանի՝ վիզայի ազատականացման մասին, ասելով, թե այժմ հերթը Եվրամիությանն է, որը պետք է որոշում կայացնի: Նրա խոսքով, ինքը ողջունում է Վրաստանի համար վիզայի ազատականացումը. «Վրաստանը եվրամիության համար կարեւոր դեր է խաղում Արեւելյան գործընկերության շրջանակներում, մենք աջակցում ենք Եվրատլանտյան ինտեգրման գործընթացը: Ցանկանում ենք, որպեսզի Վրաստանը շարունակի այս ճանապարհով շարժվել դեպի ժողովրդականացում: Վրաստանը կատարել է բոլոր պահանջները եւ այժմ մեր հերթն է իրականացնել մեր կողմից տրված խոստումները: Ես աջակցում եմ այս գործընթացի շուտափույթ ավարտվին: Դրանով կավարտվի այն փուլը, որը սկսել է նախկին կառավարությունը»,֊ հայտարարել է Մակալիստերը: