2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Վրաստանի տուրիզմից ստացած եկամուտը կազմել է 578 մլն դոլար: Այս մասին ասվում է Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության հայտարարությունում:
Սա 28 մլրդ դոլարով, այսինքն 5%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից:
Ամենահաճախ Վրաստան են այցելում հարևան երկրներից` Ադրբեջանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Հայաստանից, ինչպես նաև Ուկաինայից:
Չնայած նրան, որ տարեցտարի նկատվում է զբոսաշրջիկների թվի աճ, վրաստանյան իշխանություններն այսքանով չեն բավարարվում։ Գլխավոր նպատակը 2025 թվականին 11 մլն զբոսաշրջիկ և 6,6 մլրդ դոլար եկամուտ արձանագրելն է։
2019-ին տուրիզմի զարգացման համար Վրաստանի կառավարությունը հատկացրել է 19,3 մլն դոլար: Տուրիզմի ամենատարածված տեսակներից մեկը կլինի էկոտուրիզմը, բայց երկրի իշխանությունները նպատակադրված են համաչափ զարգացնել նաև մյուս ուղղությունները` բժշկական, սպորտային, գինու տուրիզմը և այլն: