Ռուսական հայտնի «Звери» խմբի` Օգոստոսի 29-ին Բաթումիում նշանակված համերգը չեղյալ է հայտարարվել: Համերգի կազմակերպիչ «GTS Group» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում օգոստոսի 28-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես գրված է.
«Օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին, կազմակերպիչ խումբը պատրաստ էր նրանց դիմավորել, ցավոք՝ խումբը չի ժամանել: Չնայած այն հանգամանքին, որ համերգի չեղարկման գործում չկա «GTS Group»-ի մեղավորությունը, այս փուլում խմբի չժամանելու պատճառները չենք հրապարակում: Ինչ վերաբերաբերում է տոմսերին՝ գումարը կփոխհատուցվի աստիճանաբար՝ «www.tkt.ge» կայքի միջոցով: «GTS Group»-ը բոլոր երկրպագուներից և մեր գործընկերներից ներողություն է խնդրում»:
Ռոք խումբը այս կապակցությամբ նույնպես հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Звери» խումբը իրենից անկախ պտճառներով ստիպված է չեղարկել Բաթումիում օգոստոսի 29-ին կայանալիք համերգը: Համերգի կազմակերպիչ «GTS Group» կազմակերպությունը չի կատարել պայմանագրային իր պարտականությունները, իսկ ավելի կոնկրետ՝ չի վճարել երաժիշտներին մասնակցության վճարը սահմանված ժամկետներում: Շատ ենք ափսոսում, քանի որ «Звери» խումբը շատ վաղուց է ցանկանում ներկայանալ վրաց հանդիսատեսի առջև: Հուսով ենք Վրաստանում հնարավորություն կունենանք ներկայանալու 2017 թվականի համերգային շրջագայության շրջանակներում։ Սպասում ենք առաջարկների վրաստանյան նոր կազմակերպիչներից»:
Առցանց տոմսեր ձեռք բերած մի շարք օգտատերեր սոցցանցերում իրենց վրդովմունքն են արտահայտել` նշելով, որ անհամբերությամբ էին սպասում խմբի ելույթին: Բողոքողների մի մասը մեղադրում է կազմակերպիչ կողմին, մի մասը` սիրելի խմբին: