«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը, ըստ որի՝ Վրաստանը 1 միավորով բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 60-րդ հորիզոնականը:
Փաստաթղթում նաև անդրադարձ է կատարվում «Ռուսթավի 2-ի» հեռուստաընկերության դատական գործին և ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանը:
«Լրագրողների հանդեպ բռնությունը նվազել է, չնայած սպառնալիքների մասին տեղեկատվություններ են տարածվում: Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման գործը դեռևս արդյունք չի տվել»,- ասվում է զեկույցում:
Համաշխարհային վարկանիշի առաջատարներն են Նորվեգիան, ֆինլանդիան, Շվեդիան, Նիդերլանդներն ու Դանիան:
Ամենավատ ցուցանիշն են գրանցել Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Չինաստանը և Վիետնամը:
Ինչ վերաբերում է Վրաստանի անմիջական հարևաններին, Հայաստանը 61-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 166-րդ: